չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին

Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանին։

Հնարավոր է սա 1 անձ, կանգնած and ներսում նկարն է

Մարզպետը շնորհավորել է չեմպիոնին՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզիկներին իրենց հետագա կարիերայում, ինչպես նաև մարզում սպորտի առավել զարգացմանը։

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

«Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Ուզում եմ, որ դու, ընկերներդ երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր սահմանեք։ Մենք էլ մեր հերթին ամեն բան պետք է անենք, որ սպորտը Հայաստանում առավել զարգացած լինի։ Շնորհավոր և շնորհակալություն մեր հայրենիքի անունը բարձր պահելու համար»,- իր խոսքում ասել է մարզի ղեկավարը։

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Մարզպետարանից հիշեցնում են, որ երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել՝ վաստակելով 1 միավոր: Որոշումը վիճարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ինչից հետո տրված միավորը չեղարկվել է, և հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցչին:

Վիգեն Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ ըմբիշին (9:0):

  • Կիսվել: