հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Առաջին եռամսյակում ծնունդների էական աճ և մահերի ցուցանիշում նվազում ունենք. նախարար

Առաջին եռամսյակում ծնունդների էական աճ և մահերի ցուցանիշում նվազում ունենք. նախարար

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստում անդրադարձավ գործադիրի նախաձեռնած սոցիալական ծրագրերին և ընդգծեց, որ ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրերը դրական ազդեցություն ունեն ծնելիության ցուցանիշի վրա, նաև էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը:

«Եթե համեմատում ենք 2018 և 2021 թվականների ցուցանիշը, տեսնում ենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8 271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 438:

2023-ի առաջին եռամսյակի տվյալները խոսում են, որ ծնունդների էական աճ ունենք համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ. թիվն աճել է 658-ով: Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում: Տոկոսայինով համեմատած՝ նախորդ եռամսյակի հետ պակաս է 20 տոկոսով: Ավելի համապարփակ պատկերը դեկտեմբերին կունանանք»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: