ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անդրեի պաստառը պատռած անհետ կորած զինվորի հայրիկը մասնակցել է համերգին, գրկախառնվել-համբուրել երգչին

Անդրեի պաստառը պատռած անհետ կորած զինվորի հայրիկը մասնակցել է համերգին, գրկախառնվել-համբուրել երգչին

Անդրեի պաստառը պատռած անհետ կորած զինվորի հայրիկը մասնակցել է համերգին, գրկախառնվել-համբուրել երգչին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտմել է Անդրեն։

«Երեկվա մեր հանդիպումը, չնայած որոշ խանգարող հանգամանքների կայացավ։

Կայացավ իմ ու ձեր ազնիվ մղումների շնորհիվ։ Ամենաազդեցիկ պահը այն էր, որ անհետ կորած զինվորի հայրիկը, ով պատռել էր միջոցառման պաստառը ևս ներկա էր` բազում որդեկորույս ծնողների և այրիների հետ միասին։ Վերջում նա մոտեցավ, խոսեցինք, հասկացանք իրար, գրկախառնվեց համբուրեց և ասաց, որ տեղյակ չէ ովքեր են այդ նյութը նկարել և օգտագործել իմ դեմ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Շնորհակալ եմ, որ միացաք քայլերթին, մոմավառությանը, որ միասին կատարեցինք Արցախի օրհներգը հենց Արցախի սրտում»։

  • Կիսվել: