Արցախս, տու պենդ կաց. երգիչ Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հիվանդանոցում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում տեղադրված կադրին կից Անդրեն գրել է․ «11 օր անմարդկային ապրումներից ու ցավից սիրտս չդիմացավ այս անարդարությանը։ Արցախս, տու պենդ կաց»։
Հիշեցնենք, որ արդեն 12-րդ օրն է, ինչ փակ է Լաչինի միջանցքը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով վրաններ են տեղադրել` արգելափակելով Արցախի բնակչության տեղաշարժը: