Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյունից ադրբեջանցի տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել, հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Գլխավոր դատախազության և ականազերծման ազգային գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունները։
Նշվում է, որ 1984 թվականին ծնված Իսկանդեր Ադիլօղլու Իսմայիլովը տրակտոր վարելիս դիպել է հակատանկային ականի, որը պայթել է։ Միջադեպի հետևանքով Իսմայիլովը ստացել է մարմնական վնասվածքներ։



