ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել

Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել

Անթալիայում ընթացող 31-ի շրջանակներում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Բուլղարիայի կառավարությունների միջև ստորագրվել է «Մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր, գրում է ermenihaber.am-ը:

Այն ստորագրվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովի, Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովայի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիվիշվիլի կողմից։

Համաձայնագրով կողմերը նախատեսում են զարգացնել մաքուր էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխանցումը, բաշխումն ու առևտուրը։

 

  • Կիսվել: