չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա

Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չէին տվել հատել ՀՀ սահմանը, վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Միհրանյանը Երևան էր ժամանել Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անձնագրային հսկողություն անցնել ու մտնել Հայաստան։

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ իր  մուտքը ՀՀ արգելված է: 

  • Կիսվել: