Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 20։50-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածով կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ»։