երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աբխազիայում բացվել է հրդեհից հետո վերականգնված հայկական դպրոցը

Աբխազիայում բացվել է հրդեհից հետո վերականգնված հայկական դպրոցը

Աբխազիայի Օչամչիրի շրջանի Արագիչ գյուղի հայկական միջնակարգ դպրոցը, որն ամբողջությամբ այրվել էր մարտին հրդեհի հետեւանքով, հանդիսավոր կերպով բացվել է Գիտելիքի օրվա նախօրեին: Դպրոց է այցելել հանրապետության նախագահ Ասլան Բժանիան, հայտնել է .նրա մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագիչ գյուղի միջնակարգ դպրոցը մարտի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել էր, երկհարկանի շենքում հաջողվել էր մասամբ փրկել առաջին հարկի մի քանի տարածք: Օչամչիրի շրջանի Աթարա-աբխազական և Աձյուբժա գյուղերի միջև գտնվող գյուղում բնակվում է մոտ հազար մարդ՝ հիմնականում հայեր: Արագիչի դպրոցի աշակերտները մարտ-հունիս ամիսներին սովորել են Աթարա-աբխազական գյուղի դպրոցում:

՛՛Սեպտեմբերի 1-ին ընդառաջ բացվել է հրդեհից հետո վերանորոգված Արագիչ գյուղի դպրոցը ։ Երկրի ղեկավարը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել դպրոցի շենքի վերականգնմանը մասնակցած բարերարներին՛՛, - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բժանիան երախտագիտություն է հայտնել Օչամչիրսկի շրջանի վարչակազմի ղեկավարությանը՝ այրված ուսումնական հաստատության վերականգնմանն աջակցելու համար, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Ռեզո Զանտարիային, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերել:

  • Կիսվել: