կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Իրանի ԱԽ-ն որոշել է շարունակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Փեզեշքիան

Իրանի ԱԽ-ն որոշել է շարունակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Փեզեշքիան

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում են ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի»,-ասել է Փեզեշքիանը:

Նա նաև հավելելե է, որ վերջին իրադարձություններին Թեհրանին հաջողվել է պահպանել և զարգացնել բարեկամական հարաբերությունները հարևան երկրների հետ։

«Բարեբախտաբար, վերջին շաբաթներին երկրի դիվանագիտական ջանքերի զգալի մասը դրական արդյունքներ է տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են»,-ասել է Իրանի նախագահը:

  • Կիսվել: