կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի մասին:

Նշենք, որ Թրամփն այսօր դառնում է 80 տարեկան, և Զելենսկին զանգահարել էր նրան շնորհավորելու:

Զելենսկին, մասնավորապես, հայտնել է. «Հենց նոր ես հիանալի զրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ և մանրամասն քննարկեցի նրա հետ մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, իհարկե, խաղաղությունը։

Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Թրամփին այն ամբողջ աջակցության համար, որ Ամերիկան ցուցաբերում է Ուկրաինային, և կարևոր է երախտագիտությամբ հիշել այս օգնության յուրաքանչյուր փուլը՝ «Javelin»-ներից մինչև «Patriot»-ներ։

Մենք քննարկեցինք, թե ինչն արդեն հիմա կարող է մոտեցնել խաղաղությունը։ Ես նախագահին տեղեկացրեցի ռազմաճակատում վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես են ամրապնդվել մեր դիրքերը։

Մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումը G7-ի գագաթնաժողովում մեր հանդիպման ժամանակ։ Մենք ունենք մի քանի լավ գաղափարներ, որոնք կարող են մոտեցնել խաղաղությունը և փրկել կյանքեր»:

  • Կիսվել: