հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քենիայում գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 16 աշակերտ

Քենիայում գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 16 աշակերտ

Քենիայի Գիլգիլ քաղաքի գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով 16 աշակերտ է զոհվել, տեղեկացնում է BBC News-ը։

Ինչպես հայտնել է կրթության նախարար Ջուլիուս Օգամբան՝ տասնյակ այլ աշակերտներ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց. 71-ը հետագայում դուրս է գրվել, իսկ յոթը հոսպիտալացվել է հետագա բուժման համար:

Նախարարի խոսքով՝ հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ, և հետաքննությունը շարունակվում է։

«Ուտումիսի» կանանց ակադեմիայում հրդեհը բռնկվել է հինգշաբթի վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները քնած էին։ Կրթության նախարարը հայտնել է, որ հրդեհը սկսվել է հանրակացարաններից մեկի առաջին հարկից, որն ամբողջությամբ ավերվել է կրակից։

Ըստ ոստիկանության տվյալների՝ Գիլգիլում հրդեհն ընդգրկել է հանրակացարանի շենքը, որտեղ բնակվում էր մոտ 220 աշակերտ։ Ողբերգության պահին դպրոցում եղել է ավելի քան 800 երեխա։

  • Կիսվել: