հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան

Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան

Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում։ Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում, որն արված է Չինարի գյուղում, ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ Չինարի գյուղիի դպրոցը ևս փակվողների շարքում է։
 
Մանուկյանի խոսքով՝ Չինարին համարվում է «ամենասահմանամերձը», երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։ Սեպտեմբերից գյուղից 90-ից ավելի աշակերտները ստիպված են լինելու հարևան գյուղ գնալ։
 
«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»,-նշել է նա:

  • Կիսվել: