շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ:

Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:

«Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը և «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։ Հայաստանյան ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթ և 2 բրոնզ մեդալների։

  • Կիսվել: