երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում

Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Գագիկ Խաչիկյանը հավաքելով 12.466 միավոր` զբաղեցրեց 9-րդն տեղը: 

Նժույգ-թափերի Եվրոպայի չեմպիոնը Իռլանդիայից Ռեյս Կլենագհանն է, ով չեմպիոնի կոչումը նվաճեց 15.300 միավորով:

Ապրիլի 26-ին առանձին գործիքների եզրափակիչներում հանդես կգա նաև Արթուր Ավետիսյանը (օղակներ):

Ապրիլի 27-ին Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկու համար կպայքարի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանը:

Հաջորդիվ կկայանա նաև երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ նժույգ-թափերի եզրափակիչում հանդես կգան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել Ռոբերտ Գյուլումյանը: 

  • Կիսվել: