Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը. փաստաբան
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթիկում կալանավորվել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը:



