երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գործելով սկզբունքներին և արժեքներին համապատասխան՝ Վարդանյանը վտանգեց ամեն ինչ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը france24-ին

Գործելով սկզբունքներին և արժեքներին համապատասխան՝ Վարդանյանը վտանգեց ամեն ինչ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը france24-ին

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը․

Նա նշել է, որ իր հայրը գործել է սկզբունքներին և արժեքներին համապատասխան՝ վտանգելով ամեն ինչ հանուն Լեռնային Ղարաբաղի հայերի: 

Որդու խոսքով՝ Վարդանյանի ձերբակալությունից ի վեր  շատ քիչ տեղեկություններ են ունեցել նրա վիճակի, դատավարության մասին։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան՝ Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարար, Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել խոսել ընտանիքի հետ, նրանք խնդրել են դադարեցնել հացադուլը:

«Ապօրինի ձերբակալված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հաստատել է, որ նրան վերջապես թույլատրել են խոսել կնոջ՝ Վերոնիկայի հետ: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ ու կառավարություններ են տեղեկանում պրն․ Վարդանյանի վիճակի մասին։ Ապրիլի 5-ին հացադուլի մեկնարկից գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա կարողացել է ընդամենը երկու անգամ զանգահարել ընտանիքին:

Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը»,-ասված էր հայտարարության մեջ։ 

  • Կիսվել: