չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ)

«Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ)

Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին news.am-ին հայտնել է Կիրանցի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն հոսպիտալացվել։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սևբերետավորները սկսեցին ուժ գործադրել հավաք վածների նկատմամբ:

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:

Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց դուրս գալ: Նրանք ասում էին, որ, իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են:

  • Կիսվել: