չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին

Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին

Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին:

Այս մասին տեղեկանում ենք Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջից:

Սյլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այսօր ավելի վաղ Կիրանցի բնակիչերն արգելափակել էին այստեղ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում, ըստ տեղացիների կասկածների, քարտեզագիրներ են։

Բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։

Հավաքվածները, սակայն, պնդում էին, որ պետք է տեսնեն՝ ովքեր են մեքենայի մեջ։ Տեղացիներից ոմանք պատմեցին, որ մինչ այստեղ բախումներ էին քաղաքացիների ու ոստիկանների միջև, մեքենայից ոմանք հեռացան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս ասաց, որ մարդիկ այլևս այդ մեքենայի մեջ չեն։

Սրբազանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար: Ավելի վաղ նա արձանագրել էր, որ մեքենայի միջի մարդը կամ մարդիկ հեռացել են։

Հավելենք նաև, որ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ ոստիկանները բախումների ժամանակ լուսաձայնայիյն նռնակներ են օգտագորել: ՆԳՆ-ն, սակայն, հերքեց այդ տեղեկությունը:

  • Կիսվել: