հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՀՖՖ անվտանգության աշխատակիցը հարվածել է անչափահասի դեմքին (տեսանյութ)

ՀՖՖ անվտանգության աշխատակիցը հարվածել է անչափահասի դեմքին (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ ՀՖՖ անվտանգության աշխատակիցը հարվածել է խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի դեմքին։

«Ներկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է` անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս։

Եթե վերոնշյալ անձն ու նրա ներկայացրած կազմակերպությանը խստագույնս և անհապաղ չպատժվեն, ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների ընթացքում կարգադրիչ ներկայացող այս անձիք երկրպագուների կողմից ստանալու են նույնատիպ անհամաչափ պատասխան»,- նշվում է ՖԱՖ-ի հաղորդագրությունում։

Եզրափակիչում «Նոան» 3:1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիային»։

  • Կիսվել: