հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բախումներ Լիբիայում. կան զոհեր և վիրավորներ

Բախումներ Լիբիայում. կան զոհեր և վիրավորներ

Լիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վիրավորվել՝ մոտ 70-ը, հայտնել է Տրիպոլիի Առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը, տեղեկացնում է Libya Press գործակալությունը:

Նշվում է, որ նա հայտնել է, որ զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Ըստ աղբյուրի՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը կրակի տակ է հայտնվել Տրիպոլիի փողոցներում։

Գործակալությունը նաև հայտնել է, որ Տրիպոլիի որոշ շրջաններում էլեկտրաէներգիա չկա: Ամբողջ օրվա ընթացքում, չնայած Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) պաշտպանության նախարարության կողմից հայտարարված հրադադարին, մայրաքաղաքում լսվել են կրակոցների ձայներ։

Նշվում է նաև, որ Կրթության նախարարությունը հայտարարել է մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում դասերի և քննությունների դադարեցման երկարաձգման մասին՝ «հաշվի առնելով անվտանգության ներկայիս իրավիճակը»։

  • Կիսվել: