շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Բախումներ ֆրանսիական Լիոն քաղաքում՝ ցուցարարների և ոստիկանության միջև

Բախումներ ֆրանսիական Լիոն քաղաքում՝ ցուցարարների և ոստիկանության միջև

Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Բացի դրանից՝ ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել մոտ 150 ցուցարարի նկատմամբ, որոնք փորձել են փակել ճանապարհը Լիոնի կենտրոնի մոտակայքում։ Այդ տարածքում ցույցեր անցկացնելն արգելված է։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները կապված են գների աճի, հանրային ծառայությունների ոլորտում առկա խնդիրների և կրթական համակարգում առկա մարտահրավերների հետ։ Իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները՝ կանխելու անցյալ շաբաթ տեղի ունեցած ցույցերի ժամանակ արձանագրված անկարգությունների կրկնությունը։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին երկրով մեկ մոբիլիզացվել է 70 000 ոստիկան։ Մի շարք քաղաքներում սահմանափակումներ են մտցվել ցույցերի անցկացման վերաբերյալ։

  • Կիսվել: