ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից

«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից

«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից: Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը:

Ավելի վաց հայտնել էինք, որ «Սրբազան պայքարի» երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան, բերման են ենթարկվել Ոստիկանության  Նոր Նորքի բաժին։

Նշենք, որ երիտասարդներից երկուսը՝ Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների զավակներ են։

  • Կիսվել: