երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 ՍԴ-ն հայտարարություն է տարածել

ՍԴ-ն հայտարարություն է տարածել

Սահմանադրական դատարանը Սահմանադրության ընդունման 25-ամյակի առթիվ հայտարարում է պետական և հավաստագրված ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների գիտական աշխատանքների մրցույթ ըստ հետևյալ թեմաների՝

• «Մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներն ու կառուցակարգերը»

• «Սահմանադրական կարգը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը»

• «Սահմանադրական արդարադատության հիմունքները»։

Մրցույթը մեկնարկում է 2020 թվականի փետրվարի 6-ին՝ Սահմանադրական դատարանի կազմավորման օրը։ Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի մայիսի 15-ը: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման 25-րդ տարեդարձի օրը:

Աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին։

• ներկայացվեն հայերեն:

• պատրաստվեն A4 ձևաչափի թղթի վրա՝ միակողմանի տպված:

• տարածքը՝ վերևից- 2 սմ, ներքևից- 2 սմ, ձախից- 2 սմ, աջից- 2 սմ:

• տառատեսակը՝ GHEA Grapalat:

• տողերի միջև հեռավորությունը՝ 1.5 սմ:

• տառաչափը՝ 12:

• հոդվածի առաջին էջը պետք է ներառի՝ հոդվածի վերնագիրը /ցանկալի է, որ վերնագրի առավելագույն երկարությունը չգերազանցի 10 բառը/, ամփոփումը՝ 5-10 նախադասություն, հոդվածի 5-10 հանգուցային բառեր և արտահայտություններ:

• Սկզբում տրվում են հոդվածի հեղինակի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը և գիտական աստիճանը:

Հեղինակի անունը, ազգանունը լինում են թերթի մեջտեղում՝ հոդվածի վերնագրից առաջ, գլխատառ /հաստ/ Bold/, զբաղեցրած պաշտոնները, կոչումները և գիտական աստիճանները՝ փոքրատառ:

Յուրաքանչյուր խմբի (բակալավրեր, մագիստրանտներ, ասպիրանտներ) լավագույն աշխատանքների հեղինակներին կտրվեն պարգևավճարներ.

I տեղ՝ 75.000 դրամ – (3 աշխ.),

II տեղ՝ 50.000 դրամ- (3 աշխ.),

III. տեղ՝ 25.000 դրամ- (3 աշխ.):

Յուրաքանչյուր խմբի լավագույն ճանաչված 5-ական աշխատանքները կհրապարակվեն Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

  • Կիսվել: