Իրանական աղբյուրը հայտնում է Քեշմ քաղաքի շրջանում հրթիռի պայթյունի մասին
Իրանական Քեշմ քաղաքի շրջանում՝ Հորմուզի նեղուցում գտնվող համանուն կղզում, հրթիռ է պայթել, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:50-ին:Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Հրթիռի ծագումն ու տեղի ունեցածի հանգամանքները նույնպես առայժմ անհայտ են։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին, ինչից հետո Թեհրանը պատասխան գրոհներ էր ձեռնարկել։ Չնայած հարաբերական անդորրին՝ հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ մարտական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է։



