չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
ՍԴ նախագահի թեկնածուները Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանն են. ընտրության արդեն 4-րդ ժամն է լրացել

ՍԴ նախագահի թեկնածուները Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանն են. ընտրության արդեն 4-րդ ժամն է լրացել

ՍԴ նախագահի թեկնածուները երկուսն են՝ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը, հայտնում է NEWS.am-ը:

Կայքի թղթակիցը հաղորդում է, որ ՍԴ նախագահի ընտրության արդեն 4-րդ ժամն է լրացել։ Չի բացառվում, որ այն հետաձգվի։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։

 

  • Կիսվել: