կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի արևելքում կանոնները խախտած նավթատարի հրդեհվելու մասին

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի արևելքում կանոնները խախտած նավթատարի հրդեհվելու մասին

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ուրբաթ վաղ առավոտյան Հորմուզի նեղուցից արևելք՝ արգելված գոտում, ծովային ականի պայթյունի հետևանքով հրդեհվել և կանգ է առել կանոնները խախտած նավթատարը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչռլով IRIB-ը` հայտարարության մեջ նշվում է, որ նավթատարն անջատել էր նավիգացիոն համակարգերը։

Հինգշաբթի երեկոյան ևս մեկ նավթատար էր հրդեհվել՝ ծովային ականի հետ բախվելու հետևանքով։

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կարգավորվում է հստակ կանոններով։ Նշվել է, որ բոլոր նավերը, որոնք մտադիր են անցնել այս ռազմավարական նշանակության ծովային ուղով, մինչև նեղուց մուտք գործելը պետք է անհրաժեշտ համաձայնեցում իրականացնեն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հետ, երթևեկեն թույլատրված ծովային ուղիներով և ամբողջ ճանապարհի ընթացքում ակտիվ պահեն նույնականացման, հետևման և նավավարման համակարգերը։

Նշված պահանջների պահպանումը նավերի անվտանգությունն ապահովելու և այս ջրային ուղով դրանց անցումը թույլատրելու հիմնական պայմանն է։

  • Կիսվել: