Ռուսաստանի ռազմական կցորդը յոթ օրվա ընթացքում պետք է լքի Դանիան. Ռասմուսեն
Ռուսաստանի ռազմական կցորդը յոթ օրվա ընթացքում պետք է լքի Դանիան: Այս մասին հայտարարել է Թագավորության Արտաքին գործերի նախարարության ղեկավար Լարս Լեկկե Ռասմուսենը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հենց նոր հանդիպում ունեցանք արտաքին գործերի նախարարությունում ՌԴ դեսպանի հետ և տեղեկացրինք ՌԴ ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա հայտարարելու և Դանիայից վտարելու կառավարության որոշման մասին։ Ռազմական կցորդը պետք է յոթ օրվա ընթացքում լքի Դանիան»:


