Մելանյա Թրամփը հայտնել է հնարավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցում են հնարավոր հրադադարի շուրջ, որը կարող է տեղի ունենալ մինչև Սուրբ Ծնունդը։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ և առաջ, ես կցանկանայի ավելի շատ պայմանավորվածություններ ունենալ հրադադարի մասին։ Մենք կարող էինք շատ արագ դա անել Ուկրաինայի և Ռուսաստանի ցանկության դեպքում։ Մենք արդեն բանակցում ենք, այնպես որ հնարավոր է, որ ևս մեկ հրադադար լինի Սուրբ Ծննդից առաջ»։
Հավելենք, որ ԱՄՆ առաջին տիկինը չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ ինչ հրադադարի մասին է: Նշենք նաև, որ Ռուսաստանը և Ուկրաինան չեն մեկնաբանել այս հայտարարությունը։



