կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Լուգանսկում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի

Լուգանսկում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Յուբիլեյնոյե ավանի բնակելի թաղամասի վրա ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի։ Այս մասին «Մաքս» հարթակում գրել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը՝ հավելելով, որ փլատակներից դուրս են բերել ևս 3 մարմին՝ 13-ամյա աղջկա, նրա մոր և մի տարեց կնոջ։

Նշենք, որ Պասեչնիկը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Ուկրաինան ԱԹՍ–ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Լուգանսկի Յուբիլեյնոյե ավանի ուղղությամբ, ինչի հետևանքով փլուզվել են բազմաբնակարան բնակելի շենքի ծածկերը։

Հարձակման հետևանքով նաև 6 մարդ է տուժել, որոնց թվում՝ 8 տարեկան աղջիկ։ Լուգանսկի ղեկավարը հստակեցրել է, որ զոհերի թվում են փրկված աղջնակի մայրը և 2 չափահաս եղբայրները։
Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարձակումից տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։

«Դեռ երեկ համապատասխան գերատեսչություններն օպերատիվ կերպով վերականգնել են Պոլինայի փաստաթղթերը, և նա տարհանվել է Մոսկվա։ Փոքրիկն արդեն տեղափոխվել է Ն. Ի. Պիրոգովի անվան ինստիտուտ և հետագա բուժումը կստանա այնտեղ», - նշել է Պասեչնիկը և ավելացրել, որ մյուս հինգ տուժածներն անհրաժեշտ բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում և ԼԺՀ բուժհաստատություններում։

  • Կիսվել: