ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցել է ամերիկյան 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցել է ամերիկյան MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք։
ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ անօդաչու թռչող սարքը որսացվել և ոչնչացվել է հակաօդային պաշտպանության նոր համակարգի միջոցով։
Նշվում է նաև, որ սա Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցված 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն է։



