Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի փոխադրումը կրճատվել է
Այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվել է 21,103,800 տոննա նավթ, ինչը 7.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է jnews.ge-ն:
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն՝ խողովակաշարով տեղափոխված նավթի 81.8%-ը (17,268,700 տոննա) արտադրվել է Ադրբեջանում, իսկ 18.2%-ը (3,835,100 տոննա) ներմուծվել է Թուրքմենստանից և Ղազախստանից։
Նշվում է, որ անցյալ տարի ադրբեջանական խողովակաշարերով տեղափոխվել է 36,306,200 տոննա նավթ, ինչը 6.3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կազմել է այս ծավալի 74.9%-ը։



