երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Տեղաշարժերը սահմանագծման գործընթացներից դուրս են և պայմանավորված են միայն անվտանգային ու պաշտպանական նկատառումներով․ Այվազյան

Տեղաշարժերը սահմանագծման գործընթացներից դուրս են և պայմանավորված են միայն անվտանգային ու պաշտպանական նկատառումներով․ Այվազյան

Տեղաշարժերը սահմանագծման ու սահմանազատման գործընթացներից դուրս են և պայմանավորված են միայն անվտանգային ու պաշտպանական նկատառումներով։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին:

«Սահմանագծման և սահմանազատման գործընթացները բավական երկար են և տեղի կունենան, երբ Հայաստանի ու համապատասխան երկրի միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կստեղծվի սահմանազատման ու սահմանագծման համատեղ հանձնաժողով, որ կմշակի ու կհամաձայնի մեթոդաբանության վերաբերյալ մոտեցումների հարցում, ու դրանց հիման վրա կսկսվի գործընթացը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

  • Կիսվել: