երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
«Սուրբ պայքար» շարժման հետագա անելիքների մասին կխոսի Բագրատ արքեպիսկոպոսը. Իշխան Սաղաթելյան

«Սուրբ պայքար» շարժման հետագա անելիքների մասին կխոսի Բագրատ արքեպիսկոպոսը. Իշխան Սաղաթելյան

Այսօր կա ձևավորված շարժում, որը հայտարարեց աշնանն ավելի ինտենսիվ գործողությունների մասին։ Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է մինչեւ տարեվերջ գնալ ավելի ակտիվ գործողությունների եւ երկրում իշխանափոխություն իրականացնել։

Սաղաթելյանի խոսքով, այսօր երեկոյան Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոսը կխոսի առաջիկա ծրագրերի մասին. «Սրբազան Պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում հավաք կանցկացնի, Բագրատ արքեպիսկոպոսն առավել մանրամասն կխոսի շարժման հետագա անելիքների մասին»։

  • Կիսվել: