Շատ ուրախ ենք, որ Ադրբեջանի մեծ հաղթանակի առաջին տարեդարձն է մոտենում. Բաքվում Իրանի դեսպան
Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Իրանը Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կողքին է եղել և նույն կերպ էլ շարունակում է։ Շատ ուրախ ենք, որ Ադրբեջանի մեծ հաղթանակի առաջին տարեդարձն է մոտենում... Իրանը կիսում է Ադրբեջանի ժողովրդի ուրախությունը, քանի որ 30 տարվա տանջանքներից հետո Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականության նկատմամբ օրինական իրավունքը:
Իրանի արտաքին քաղաքականությունը մի քանի սկզբունքների վրա է հիմնված և մերժում է ցանկացած տեսակի օկուպացիա և անջատողականություն: Հոգևոր առաջնորդը նախորդ տարի հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի և պահպանվի, և Հայաստանի կողմից օկուպացված տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն»: