շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռիսկ կլինի այն դեպքում, երբ «Խաղաղության խաչմերուկի» մի մասն իրագործվի, մյուսը՝ ոչ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ռիսկ կլինի այն դեպքում, երբ «Խաղաղության խաչմերուկի» մի մասն իրագործվի, մյուսը՝ ոչ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր հրաժեշտի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենք աջակցությունն են հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ըստ որի՝ բոլոր երկրները կկարողանան տարածաշրջանում առկա տրանսպորտային ուղիներից օգտվել։ 

Նա, մասնավորապես, նշեց. «Դրա արձագանքը հստակ երեւում է օգոստոսի 8–ի հայտարարության մեջ։ Եթե փոխադարձության սկզբունքի վրա դիտարկենք հարցը, և Նախիջեւանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը կարող է Երասխի, Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։

Եթե ադրբեջանցիները ՀՀ տարածքով կարողանան ցամաքային ճանապարհով հասնել Ադրբեջանը, նույն իրողությունը նաև ՀՀ քաղաքացիների համար լինի, և ՀՀ քաղաքացին կարողանա Նախիջեւանի միջոցով Իրան գնալ։ Եթե բոլոր երկրները կարողանան օգտվել տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից, հետեւաբար, ոչ ոք դրան դեմ չի լինի։

Իսկ այն, ինչը մեզ համար անհասկանալի է, վերաբերում է այդ ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողություններին։ Այս հարցում դեռ մանրամասները հստակ չեն։ Խոսքն այն քննարկումների մասին է, որ համատեղ ընկերություն պետք է ստեղծվի, որը միաժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին ոչ մի մանրամասն հստակ չէ։ Երբ հստակ լինի, նոր կարելի է գնահատական տալ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։

Ռիսկը կլինի այն դեպքում, եթե այդ նախագծի մի մասն իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ։ Այսինքն՝ ճանապարհների մի մասն օգտագործվի, մյուս մասը՝ ոչ»:

  • Կիսվել: