հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արամ Ա Վեհափառն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արամ Ա Վեհափառն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանին:

«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 2 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճդապի Ամանի:

Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները: Ան նաեւ անդրադարձաւ Հայաստանի եւ Իրանի գործակցութեան:

Հանդիպման աւարտին, դեսպան Ամանի յայտնեց, թէ շուտով պիտի վերադառնայ Իրան եւ Լիբանանի մէջ նախապէս ծառայած դեսպան մը պիտի փոխարինէ զինք»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: