Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո, նման հայտարարություն է արել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառանլով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ իշխանության «արտապատվիրակման» մասին հայտարարությանը։
«ՀՀ իշխանություններն ասել են, որ ցանկացած ապաշրջափակում կլինի ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո, այդ թվում՝ նաև վերահսկողությունը, սահմանային գործողությունները։ Ես, բացի դրանից, ուրիշ բան չեմ լսել։ Նման բան ՀՀ պետությունը չի ասել, «միթե»-ների և «եթե»-ների հիման վրա մենք չենք կարող կարծիք հայտնել, ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն է՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ներքո, մնացածը լրատվամիջոցների ենթադրություններն են»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում.


