երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին

Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած Ֆրանսիայում տիրող համատարած անհանգստություններին, կիրականացնի Պարսից ծոցի երկրներ նախատեսված այցը՝ քննարկելու վառելիքի հետ կապված իրավիճակը։

Հոկտեմբերի 19-ից 21-ը Ֆրանսիայի ղեկավարը կայցելի ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և Կատար։

«Ցուցարարներն իրենց մտահոգությունն են հայտնել գնաճի և վառելիքի գների վերաբերյալ… Ես միջազգային մակարդակով մի շարք նախաձեռնություններ եմ ձեռնարկել՝ ապահովելու վառելիքի և գազի մատակարարումները, ինչպես նաև կարգավորելու իրավիճակը էներգետիկ շուկայում։ Վաղը առավոտյան ես կշարունակեմ այդ ջանքերը՝ մեկնելով Պարսից ծոցի երկրներ», – ասել է Մակրոնը ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կողմից։

 

 

  • Կիսվել: