երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրի նախավերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (1-0)։

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց արդեն 10-րդ րոպեին․ աչքի ընկավ Արայիկ Էլոյանը։

Խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին, հյուրերը մնացին տասը ֆուտբոլիստներով։ Փոխարինման մտած Ալվին Թերան մրցակցի դեմքին հարվածելու համար արժանացավ կարմիր քարտի և հեռացվեց խաղադաշտից։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 23 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8 միավորով մնաց 9-րդ տեղում։

Աղբյուրը՝ Armsport.am։

  • Կիսվել: