կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Նա, մասնավորապես, նշում է․

"Արա Աբրահամյանի հետ հուշագիր ստորագրեցինք Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության մասին։ Այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով"։

Ըստ InfoPort.am-ի տվյալներով՝ Հայաստանում է գտնվում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ կուսակցություն ստեղծելու նպատակով։ Այն կկոչվի «Ապագայի երկիր», որի համագումարը տեղի կունենա մայիսի 15-ին։

  • Կիսվել: