երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել է ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին

ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել է ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման  միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա:

  • Կիսվել: