հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը շարունակի ուրանի հարստացումը. Թրամփ

Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը շարունակի ուրանի հարստացումը. Թրամփ

Կահիրեում կայացել է եռակողմ հանդիպում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի միջև։ 

Կողմերը քննարկել են խաղաղ ատոմի ոլորտում Իրանի և գործակալության փոխգործակցության և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Արաղչին նշել է, որ առանց ուրանի հարստացման իրավունքի նկատմամբ հարգանքի՝ որևէ համաձայնություն ձեռք չի բերվի: ԱՄՆ նախագահն էլ Truth Social-ի իր էջում գրել է, որ Իրանի հետ հնարավոր նոր գործարքով Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը շարունակի ուրանի հարստացումը:

  • Կիսվել: