հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Հայ դպրոցականները ՌԴ-ում մասնակցում են շախմատի միջազգային թիմային մրցաշարի

Հայ դպրոցականները ՌԴ-ում մասնակցում են շախմատի միջազգային թիմային մրցաշարի

Հայ դպրոցականները հունիսի 2-ից 10-ը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մասնակցում են «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային թիմային մրցաշարին:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, այս տարի մրցաշարին մասնակցում են 90 թիմեր, որոնցից 85-ը Ռուսաստանի տարբեր շրջաններից են, իսկ մնացած 5-ը ներկայացնում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Թաջիկստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ յուրաքանչյուրը մեկ թիմով։

Հայաստանի թիմը մասնակցում է հետևյալ կազմով՝

Դավիթ Մելքոնյան

Աշոտ Ավետիսյան

Ռոստոմ Դանիելյան

Աիդա Դանիելյան

Թիմի ավագ՝ Նորիկ Իսունց։

  • Կիսվել: