Լավրովի այցին ընդառաջ՝ Երևանում հայտնվել են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառներ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին ընդառաջ՝ Երևանում կազմակերպել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Երևանի որոշ հատվածներում փակցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով պաստառներ՝ «Պուտին մարդասպան» գրությամբ:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները և վերացրել են իրավախախտումը։
ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։
Նշենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՌԴ ԱԳ նախարարին օդանավակայանի ճանապարհին դիմավորել է «Պուտին մարդասպան» պաստառով։