Հակոբ Շարբաթյանը՝ Մ-17 Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Շարբաթյանը (50 կգ) կամային հաղթանակով նվաճեց տիտղոսը:
Ոսկե մեդալի համար պայքարում հայ բռնցքամարտիկը մենամարտեց ռումինացի Ալեքսանդրո Բուտանի հետ եւ համառ պայքարում հաղթանակի հասավ 3:2 հաշվով:
Հակոբ Շարբաթյանի հաղթանակից հետո դահլիճը սուլեց, ռումինացի մրցակցի մարտավկաները համաձայն չէին մրցավարների որոշման հետ:
Հակոբ Շարբաթյանը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Դվոյացկիին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոմիկ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: 66 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը 1:4 պարտվեց Իտալացի Ռաուլ Բարոնին:
Չեռնոգորիայիում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Էդուարդ Քարամյանը:



