կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
ՄԹ-ում AI-ի միջոցով ստեղծվում է թվային թանգարան

ՄԹ-ում AI-ի միջոցով ստեղծվում է թվային թանգարան

Միացյալ Թագավորությունում գիտնականները արհեստական բանականության և ռոբոտների օգնությամբ ստեղծում են հսկայական թվային թանգարան, որտեղ հասանելի կլինի շուրջ 70 միլիոն կենդանիների, բույսերի, բրածոների և ապարների մասին տեղեկատվություն։

Նախագծի շրջանակում հին նմուշները լուսանկարվում և թվայնացվում են։ Գիտնականների հաշվարկներով՝ ձեռքով այս աշխատանքը կարող էր տևել հարյուրավոր տարիներ, մինչդեռ ԱԲ-ի և ռոբոտների կիրառմամբ այն հնարավոր կլինի իրականացնել մոտ մեկ տասնամյակում։

«DiSSCo UK» նախագիծը միավորում է Միացյալ Թագավորությունում շուրջ 100 թանգարանների, բուսաբանական այգիների, համալսարանների և այլ կազմակերպությունների հավաքածուներ։ Առաջին փուլում թվայնացվելու են հիմնականում բզեզներ, թիթեռներ, ճանճեր, բույսեր և պտերներ։ Թվային հավաքածուն հասանելի կլինի նաև հանրությանը՝ հնարավորություն տալով հեռախոսով կամ համակարգչով ուսումնասիրել միլիոնավոր նմուշներ։

 

  • Կիսվել: