Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մի խումբ ուսանողների
Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի՝ «Սիանս Պո» (Sciences Po) մի խումբ ուսանողների։
Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները պայմանավորող քաղաքական և պատմական գործոններին, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերակատարությանը և հարևան երկրների հետ հարաբերություններին։
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի ջանքերին, ինչպես նաև TRIPP ծրագրին։
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական բարեկամության հիմքերը և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում երկու երկրների համագործակցությունը։
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության և տարբեր երկրների հետ, Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), ինչպես նաև Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ հարցերի։



