երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Այս մասին ասված է կառույցի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաջարկվող սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի 60 բանկի, կրիպտոարժութային և վճարային ծառայությունների, էներգետիկ ոլորտի, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառի ծառայությունների, ինչպես նաև ավելի քան 70 նավի, որոնք ԵՄ-ն դասում է այսպես կոչված «ստվերային նավատորմի» շարքին։

Դրանից բացի՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել Ռուսաստանում ապահովագրված լցանավերի օգտագործումը։

Հաղորդվում է նաև, որ նախատեսվում է արգելել վիզաների տրամադրումը Ռուսաստանի նախկին զինծառայողներին, ինչպես նաև ԵՄ տարածքում մարզական միջոցառումներին ռուսական դրոշի ներքո հանդես եկող ռուսական թիմերի և մարզիկների մասնակցությունը։

Փաթեթով Առաջարկվում է նաև արգելել մարզական միջոցառումների ընթացքում Ռուսաստանի պետական խորհրդանիշների ցուցադրումը։

Հավելենք, որ Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել նաև ԵՄ քաղաքացիների՝ ռուսական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը։

  • Կիսվել: