երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, որ Սահմանադրության նախագծով սահմանափակվում է արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով մեր առանձնահատկությունը և վերջին դասերը՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության հետ կենսականորեն չկապված մեր քաղաքացիները որոշեն մեր երկրի ճակատագիրը և այնուհետև հեռանան օտար երկրներ շարունակելու իրենց գործունեությունը, կարծում եմ, որ սա շատ արդար մոտեցում է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: